Հասարակություն 

Վարույթում նման գործ չկա. ՀՔԾ պետը՝ ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննության մասին

Որոշումը կայացվել է դատարանների կողմից և վերադաս դատական ատյանները նույնպես եկել են այն հետևությանը, որ մեր միջնորդությունը հիմնավոր է և կա վտանգ, որ ազատության մեջ մնալով, Ռոբերտ Քոչարյանը կխոչընդոտի նախաքննությանը: Եթե հետաքրքիր է, կարող եք ուսումնասիրել դատարաների հետևությունները, որոնք դատական քննության ընթացքւոմ հասանելի կլինեն: Այս մասին հայտարարեց ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

Պաշտպանների այն տեսակետին, որ Քոչարյանի գործը ջուր է, հիմքեր չունի, ՀՔԾ պետը նշեց, որ պաշտպաններն իրենց աշխատանքն են անում:

Հարցին, թե որևէ քննություն նախատեսվում է արդյո՞ ապրիլյան պատերազմի վերաբերյալ, Խաչատրյանը ասեց, որ այս պահին վարույթում նման գործ չկա: Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում արված հայտարարություններին, թե ինքը փաստաթղթեր է կարդացել, որ հայկական կողմը տեղյակ եղել է շարժի մասին, ՀՔԾ պետն ասաց, որ չի կարող մեկնաբանել այդ խոսեքերը՝ հավելելով, որ ՀՔԾ-ի իրավասություններին վերաբերող որևէ բան այս պահին այդ հայտարարություններում չկա:

Սասուն Խաչատյանը խոսեց նաև Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին՝ հայտարարելով, որ փորձաքննություն է նշանակվել և պարզվել է, որ նրան կալանքի տակ պահելու համար խոչընդոտներ չկան:

Նույն շարքից