Քաղաքականություն 

Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Մեքսիկայի նախագահին

analitik.am

Մեքսիկական Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հովհաննիսյանին, փետրվարի 14-ին, ընդունել է երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն՝ հավատարմագրերի հանձնման կապակցությամբ:


Մեքսիկայի նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպմանը նախագահ Պենյա Նիետոն, գոհունակությամբ նշելով Մեքսիկայում Հայաստանի դեսպանության բացման փաստը, հաջողություն մաղթեց դեսպան Հովհաննիսյանին եւ հույս հայտնեց, որ այսուհետ երկկողմ հարաբերությունները կստանան նոր բովանդակություն եւ դինամիկա: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ դեսպանը նշեց, որ ինքը ջանք չի խնայի հայ-մեքսիկական հարաբերությունների խորացման եւ ամրապնդման ուղղությամբ:


Մեքսիկայում ՀՀ նորանշանակ դեսպանը հանդիպում է ունեցել նաեւ Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղար Խոսե Անտոնիո Մեադե Կուրիբրենյաի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր:

Նույն շարքից