Երկրապահն այսօր լուծարված է, ես այս պաշտոնը վերցրել եմ իմ մարտական ընկերների պահանջով և առաջակով: Ես ոչ մի բարոյական իրավունք չունիե մերժել այդ անձնաց՝ իմ մարտական ընկերներին: Այսօր ես հասկանում եմ, որ մենք պետք է դառնանք մի օջախ, ԵԿՄ-ն մեր տունն է: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, ԵԿՄ արտահերթ համագումարում հայտարարեց ԵԿՄ վարչության նախագահ ընտրված Սասուն Միքայելյանը՝ խոսելով նախկինում իր այն հայտարարության մասին, թե ինքը չի ուզում դառնալ ԵԿՄ նախագահ և միությունը պետք է լուծարվի:
Միքայելյանը նշեց, որ հուզվում է. «Մենք այստեղ նստածներս 20-30 տարեկան ենք եղել պատերազմի ժամանակ: Մեր տառապանքը փորձ ունի, մեր փորձը, մեր գիտակցությունը պետք է ջնջի մեր մեջ տարաձայնությունները: Փառք ու պատիվ հայ ժողովրդին, մեր տղերքին: Մենք պարտավոր ենք մեր ներքաղաքական այս նոր, լավ վիճակում նորից շունչ տալ երկրապահին: Պետք է ընդհանուր մեծ շունչ տանք մեր երկրին, մեր պետականությանը, բանակին, Արցախ աշխարհին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Արցախ աշխարհի ներկայացուցիչներին: Մենք պարտավոր ենք միշտ լինել ձեր կողքին: Ինչպես Մոնթեն էր ասում՝ եթե կորցնենք Արցախը, շրջելու ենք մեր պատմության վերջին էջը»: