Քաղաքականություն 

Արցախի նախագահը զորամասեր է այցելել

analitik.am

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 17-ին այցելել է հանրապետության հյուսիս-արեւելյան հատվածում տեղակայված մի շարք զորամասեր եւ ծանոթացել զինվորների առօրյային, պաշտպանության համակարգին եւ առաջնագծի ամրապնդմանն ուղղված աշխատանքներին:


Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե Բակո Սահակյանը նշել է, որ բանակաշինությունը եղել է եւ կմնա մեր պետականաշինության առանցքային ուղղություններից մեկը եւ այս համատեքստում հատուկ ընդգծել սահմաններն ամուր պահելու կարեւորությունը` այն համարելով մեր ողջ տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման կարեւորագույն բաղադրամասերից մեկը:


Այնուհետեւ նախագահն այցելել է «Մադաղիս-1» ՀԷԿ եւ ծանոթացել կայանի աշխատանքներին: Երկրի ղեկավարը կարեւորել է այս էներգահանգույցի դերը հանրապետության էներգետիկ անվտանգության եւ կայուն տնտեսական աճի ապահովման գործում` կոնկրետ հանձնարարականներ տալով աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից