Հասարակություն Պատահարներ 

Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում «Mazda»-ի հետ բախման արդյունքում «Toyota Camry»-ն բախվել է վենդինգային ապարատին

analitik.am

Ապրիլի 7-ին, ժամը 21:45-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու մարդատար ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի թիվ 21/2 հասցեի մոտակայքում բախվել են «Mazda» (վարորդ՝ Յ.Գ.) և «Toyota Camry» (վարորդ՝ Գ.Մ.)  մակնիշների ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան բախվել է մոտակա վենդինգային ապարատին (սրճեփ սարք):

Փրկարարները «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորին՝ Ա.Հ.-ին (ծնված 1964 թ.), և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

«Mazda» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Վ.Խ.-ն (ծնված 2001 թ.), հոսպիտալացվել է Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, որտեղ անցել է համապատասխան հետազոտություն և հրաժարվել հետագա բուժօգնությունից:

Փրկարարները հոսանքազրկել են ավոտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 

Նույն շարքից