Ռազմական գլխավոր 

Շփման գծում իրավիճակը կայուն է, խնդիրներ չկան․ ՊԲ հրամանատար

Շփման գծում իրավիճակը կայուն է, խնդիրներ չկան և համապատասխան գտնվում է վերահսկողության տակ:

Ստեփանակերտում Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի օծման հանդիսավոր արարողությունից հետո, պատասխանելով «Ազատության» հարցին, ասել է Պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը։

Դիտարկմանը, թե վերջին շրջանում ադրբեջանական կողմը նոր սպառազինություններ է ձեռք բերել և հարցին, թե հայկական կողմն ի՞նչ պատասխան ունի, Աբրահամյանը պատասխանել է․ «Համապատասխան մենք ունենք և՛ սպառազինություն, և՛ տեխնիկա, որի հիման վրա մենք կարող ենք իրականացնել ստանձնած մարտական խնդիրը։ Հայկական զինված ուժերը մարտունակ է և պատրաստ է կատարել ցակացած մարտական խնդիր»։

 

Նույն շարքից