Հասարակություն 

Աշխարհահռչակ մարդիկ, որոնց դաստիարակել են հայ մայրեր /լուսանկարներ/

Ապրիլի 7-ին Հայաստանում տոնում էին մայրության և գեղեցկության օրը: Սրա առիթով Ռուսարմինֆոն կազմել է հայտնիների ցանկը, որոնց դաստիարակել են հայ մայրերը:

Թինա Կանդելակի-Ամենահայտնի ռուսաստանցի հաղորդավարուհիներից մեկի մայրը հայ է, հայրը՝ վրացի: Թինայի մայրը՝ Էլվիրա Ալավերդյանը, բժշկուհի է եղել Վրաստանի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում: Կանդելակին երբեք չի թաքցրել իր հայկական արմատները և միշտ հպարտությամբ է խոսում դրա մասին:

Ալեքսեյ Չումակով-1981 թվականին ծնված Չումակովի մայրն արցախցի է: Լիլյա Ավանեսյանը կյանքից հեռացել է 2011 թվականին:


Ջամալա-Ուկրաինացի երգչուհին, ով 2016 թվականին Ուկրաինան ներկայացրեց Եվրատեսիլում, ևս հայկական արմատներ ունի: Երգչուհու հայրը թաթար է, իսկ մայրը՝ հայ: Գալինա Թումասովան դաշնակահարուհի է:

Դավիթ Յան- ABBYY  ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Յանը ծնվել է 1968 թվականին, Երևանում: Նրա հայրը՝ Յան Շին, չինացի է, իսկ մայրը՝ հայ՝ Սիլվա Աշոտովնա:

«Հայկական արյունն ինձ հնարավորություն է տվել նոր նախագծեր սկսել, իսկ չինականը՝ դրանք ավարտին հասցնել»,-սիրում է ասել հայտնի գործարարը, ով նաև բարերար է և հայտնի մարդ աշխարհում բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Յանը նաև ԱՅԲ դպրոցի հիմնադիրներից մեկն է:

Գարի Կասպարով-Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոնը ծնվել է 1963 թվականին Բաքվում հրեա հոր և հայ մոր՝ Կլարա Կասպարովայի ընտանիքում: Կասպարովի հայրը մահացել է, երբ նա դեռ 6 տարեկան է եղել: Աշխարհի ապագա չեմպիոնը մեծացել է մոր հայկական ընտանիքում և հենց այդ ժամանակ է հայրական Վայնշթեյն ազգանունը փոխարինել մայրական Կասպարով ազգանունով:

 

 

Նույն շարքից