Քաղաքականություն 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահը մեկնում է Անկարա

analitik.am

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կայցելի Անկարա: Այս մասին դիվանագետը հաղորդել է իր Twitter-ում:


Այցելության ընթացքում նա հույս ունի «լսել Թուրքիայի տեսակետը»: Թե հենց ինչ հարցի շուրջ է համանախագահը ցանկանում տեղեկանալ Անկարայի կարծիքին, մնում է միայն գուշակել:


Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքու ու Երեւան են այցելել փետրվարի 4-5-ին: Այցելության արդյունքում արված հայտարարությունում միջնորդները ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են արել Սոչիի Օլիմպիական խաղերի ընթացքում պահպանել հրադադարի ռեժիմը:


Ամանախագահները առաջիկա շաբաթերին կշարունակեն կողմերի հետ խորհրդակցությունները՝ կապված բարձրագույն մակարդակում կայանալիք հանդիպման նախապատրաստական հարցերի հետ:

Նույն շարքից