Քաղաքական գլխավոր 

Սասուն Միքայելյանին սկսել են համեմատել Սերժ Սարգսյանի հետ /տեսանյութ/

Որ խնդրեն էլ, աղաչեն էլ, ես ԵԿՄ նախագահ չեմ դառնա: Չեմ ուզում: Հիմա շրջանառության մեջ են դրել, որ Միքայելյան Սասունը դառնալու է ԵԿՄ նախագահ: Նման բան Միքայելյան Սասունի մտքով ոչ անցել է, ոչ էլ կանցնի: Մոտ մեկ տարի առաջ հայտարարում էր դեռ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Անցավ մեկ տարի և Սասուն Միքայելյանը, լինելով միության նախագահի միակ թեկնածուն, ընտրվեց ԵԿՄ նախագահ՝ իր որոշումը բացատրելով մարտական ընկերների պահանջով և առաջարկով:

Սոցկայքերում արդեն համեմատականներ են անցկացնում Միքայելյանի և Սերժ Սարգսանի միջև: ՀՀ երրորդ նախագահն էլ տարիներ առաջ հայտարարել էր, որ նախագահական երկրորդ ժամկետի լրանալուց հետո չի դառնալու Հայաստանի վարչապետ կամ նախագահ, ինչն անընդհատ սիրում էր կրկնել Միքայելյանի թիմակից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սակայն բոլորն են հիշում, թե ով ընտրվեց ՀՀ վարչապետ 2018 թվականին և ինչ եղավ դրանից հետո:

Նույն շարքից