Բարի օր Հասարակություն 

Նիկոլ, Նիկոլ. Ակցիա դատարանի մոտ, սպառնում են փակել ճանապարհը

analitik.am

«Սպայկա» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում դատարանի մոտ, որի որոշմամբ քիչ առաջ ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը:

Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայանա, պատասխանի իրենց հարցերին:

Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ փակելու են ճանապարհները, չեն բացելու, քանի դեռ վարչապետ Փաշինյանը չի լուծել հարցը, և ազատ չի արձակվել Ղազարյանը:

Նրանց խոսքերով, Դավիթ Ղազարյանը հերոս է, որ ներդրումներ է բերել Հայաստան, իսկ հիմա որևէ մեկն այլևս ներդրումներ չի բերելու:

Նույն շարքից