Մենք ընտանիքներ ունենք, որոնց պահում ենք այս աշխատանքով, ինչ է անում ՊԵԿ-ը, ինչ եք անում դուք: Դուք ինչ գիտեք սովածն ինչ է: Իմ երեխան անքուն գիշերներ է անցկացրել, հետո ես ընդունվեցի այս աշխատանքին ու նա այլևս սոված չէ: Հայտարարում են դատարանի մոտ հավաքված ակցիայի մասնակիցները՝ Սպայկա ընկերության աշխատակիցները:
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Դավթի Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը:
Հայ կանայք ամեն ինչի ընդունակ են, եթե կանգնեցին ոտքի, առյուծից բեթար կլինեն: Հավելում են ակցիայի մասնակից կանանցից մի քանիսը:
Ընկերության աշխատակիցները հայտարարում են, որ իրենց տնօրենի կողքին են և պահանջում են, որ վարչապետ Փաշինյանը ներկայանա ու պատասխանի իրենց հարցերին: