Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ պատվիրակություն է ուղարկում ԱՄՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մհեր Գրիգորյանին և Արմեն Հայրապետյանին ԱՄՆ գործուղելու մասին որոշում է ստորագրել: Որոշման մեջ մասնավորապես ասված է.

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին 2019 թվականի ապրիլի 10-15-ը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանին 2019 թվականի ապրիլի 8-15-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն)՝ Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային հանդիպումներին և դրա շրջանակներում Մարդկային կապիտալի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

2. Մհեր Գրիգորյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

3. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Հայրապետյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Համաշխարհային բանկի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ապահովել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Նույն շարքից