Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մոտ շարունակում է Սպայկա ընկերության աշխատակիցների բողոքի ակցիան, ովքեր պահանջում են ազատ արձակել ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին, ում նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը:
Ընկերության աշխատակիցներից մեկի խոսքերով, որևէ մեկը չի կարող պատկերացնել, թե ինչ քանակությամբ ապրանք է բերվում Սպայկայի ֆուռերո. «Երբ դա չլինի, մթերում չլինի, ինչով ենք ապրելու, ինչ է լինելու»:
«Բեռլինում, Դուբայում ես ներկա եմ եղել Սպայկա ընկերության ներկայացմանը: Եղել է Ադրբեջանը և Թուրքիան՝ հովանավորված պետության կողմից: Մենք գնացել ենք մեր ընկերության կողմից: Ադրբեջանցին եկավ, ասաց՝ հալալ ա այս ընկերությանը, հալալ ա Հայաստանին, որ հասել ա էս մակարդակին»,-ասաց աշխատակիցը՝ նշելով, որ Դավիթ Ղազարյանը դրսում պատվով ներկայացրել է Հայաստանը և չի կարելի քանդել ընկերությունը:
Մեկ այլ աշխատակցի խոսքերով ՊԵԿ-ն առանց 6 ամիս ստուգելու պաշտոնական հայտարարություններ է անում. «Թե օրենք կա, թող նակազատ անի վարչապետը, ինչ արդարություն: Նիկոլ Փաշինյանն ինչի չի արձագանքում այս հարցին: Լենինականում կաբլուկի հարց ա լուծում: Խի մենք մա՞րդ չենք: Թող գա տեսնի՝ ինչի ա էսքան մարդն այստեղ կանգնած»: