Ուկրաինայի «Լուչ» պետական ձեռնարկությունը Ղազախստանի ռազմածովային ուժերի համար հերթական սպառազինությունն է տեղափոխել: Նրանց շարքում կա «Արբալետ-Կ» զենիթահրթիռային համալիր «Բարիեր ՎԿ» ծովային հրթիռային կառավարման սպառազինություն:
Ուկրաինական ձեռնարկությունում պարզաբանել են, որ «Արբալետ-Կ» զենիթահրթիռային համալիրը նախատեսված է ռեակտիվ շարժիչներով ինքնաթիռներ, ինչպես նաեւ ուղղաթիռներ ոչնչացնելու համար: Դրանում օգտագործվում է «Իգլա» տեսակի զենիթային կարգավորիչ: Ոչնչացման հեռավորությունը մինչեւ 5000 մ է, նվազագույն բարձրությունը` 10 մ, թիրախը հայտնաբերելու հեռավորությունը` 12 կմ ցերեկը եւ 7 կմ` գիշերը:
«Բարիեր ՎԿ» համալիրը նախատեսված է նավերը, ափամերձ շարժվող եւ անշարժ ականապատ թիրախները ՌԿ-2Վ հրթիռների միջոցով ոչնչացնելու համար: Երկու համալիրների կազմում էլ կան բազային կրիչներ, ջերմային ուղեցույցներ եւ այլ սարքեր, հայտնում է rosbalt.ru-ն` վկայակոչելով «Դելո»-ն: