Բարի օր Հասարակություն 

Հազարավոր կյանքեր զոհաբերել ենք հանուն ոչնչի. Աննա Հակոբյանը՝ Ղարաբաղյան հակամարտության մասին

analitik.am

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցի ժամանակ խոսեց «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին՝ նշելով, որ դրա իմաստն այն է, որ իրենք դիմում են ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված բոլոր երկրներին, կողմերին և միջնորդություն իրականացնող երկրներին. «Մեր կոչը նրանց մեկն է՝ ընդամենը, որպեսզի հրադադարի ռեժիմը պահպանվի անբեկանելիորեն, որպեսզի չսպանեն սահմանը պահող երիտասարդ զինվորներին, ինչպես հայկական կողմից, այնպես էլ Ադրբեջանի կողմից։

Մեր նախաձեռնության միակ իմաստը զինվորների կյանքը պաշտպանելն է, և նրանց ուղղակի չզոհաբերելը հանուն ոչնչի, որովհետև հակամարտության պատմության այս  տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր ենք ունեցել երկու կողմից էլ, հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետև ոչ մի կերպ, ոչ մի սանտիմետր անգամ այդ զոհերը չեն մոտեցրել մեզ հակամարտության կարգավորմանը, եթե չասենք, որ ընդհակառակը հեռացրել են կարգավորումից, որովհետև պարզ բան է, հայտնի ճշմարտություն է, որ թշնամանքի մթնոլորտում չենք կարող խաղաղություն կառուցել, չենք կարող հակամարտության լուծում գտնել։ Այս նախաձեռնության միակ իմաստն այդ կյանքերը խնայելն է երկու կողմից էլ։

Ադրբեջանցիների կանանց ուղղված խոսքը հետևյալն է՝ ընդամենը առաջարկություն, որ իրենք նույնպես միանան այս նախաձեռնությանը և իրենք իրենց հերթին կոչ անեն իրենց ղեկավարությանը երբևէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլում չդիմել ուժի կիրառմանը և չդիմել պատերազմի, որովհետև բացի այն, որ կանայք իրավունք ունեն այդ հորդորն ուղղել տղամարդկանց որպես մայր, որպեսզի խնայեն իրենց որդիների կյանքը, նաև կյանքը ցույց տվեց, իրադարձությունները ցույց տվեցին, որ փորձ արվեց Ադրբեջանի կողմից դիմել բռնության, ուժի կիրառման, պատերազմ հրահրվեց, որը կրկին ավարտվեց ոչնչով և նրանց պատկերացումներն իրականացություն չդարձան և այդ դեպքում մենք նույնպես ունեցանք ուղղակի զոհեր, որոնք ոչնչի չօգնեցին, ինչն անթույլատրելի է։

Ես հույս ունեմ, որ ադրբեջանցի կանայք նույնպես կարձագանքեն, և իրենք իրենց հերթին կոչ կանեն հակամարտող կողմերին, իրենց ղեկավարությանը երբևէ չդիմել զենքի ուժին, փոխարենը նստել բանակցությունների սեղանի շուրջ, ինչն արդեն բարեբախտաբար վերականագնվել է, և իրենց ուժը չափեն բանակցությունների սեղանի շուրջ և հարցի լուծումը փորձեն բերել իրենց գաղափարներով, այլ ոչ թե երիտասարդ կյանքեր խլելով»։

Նույն շարքից