Հասարակություն 

Բախում՝ Կենտրոնի դատարանի մոտ. Լարված իրավիճակի /ուղիղ միացում/

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրի մոտ շարունակվում է Սպայկա ընկերության աշխատակիցների բողոքի ակցիան: Ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել իրենց տնօրեն Դավիթ Ղազարյանին:

Քիչ առաջ դատարանի մոտ բախում սկսվեց ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև: Դատարանից փորձում է ավտոմեքենա դուրս գալ, որով հավանաբար փորձում են տանել Ղազարյանին: Այստեղ կան նաև մեծ թվով կարմիր բերետավորներ:

Քաղաքացիները ձեռքերը վերև են պարզել՝ ցույց տալով բաց ձեռքերը, ինչպես արվում էր Հայաստանում անցած տարի գրեթե այս նույն օրերին:

https://youtu.be/-PGYxSlsBoI

Նույն շարքից