Բարի օր Հասարակություն 

Իմ քայլի պատգամավորը օրակարգից դուրս ելույթ ունեցավ՝ խոսելով տրանսգենդերի հայտնի ելույթի օրվա մասին

analitik.am

Եկել եմ այստեղ օրակարգից դուրս խոսելու համար, քանի որ ճշմարտությունը վեր է օրակարգից: Այս մասին խորհրդարանում Քաղաքացու օր սահմանելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ նշելով, որ խոսելու է ապրիլի 5-ին ԱԺ-ում տեղի ունեցածի մասին:

Նշենք որ խոսքը վերաբերում է տրանսգենդերի հայտնի ելույթին: Ըստ որոշ խոսակցությունների, հենց Կարապետյանն է նրան հրավիրել ԱԺ լսումներին:

Կարապետյանը նշեց, թե տեղեկացել է, որ ԱԺ միջանցնքներում Նաիրա Զոհրաբյանն իր անունն է տվել, որպես ելույթը ծրագրող. «Անհերքելի է, որ լսումները բաց են եղել բոլոր ՀԿ-ների համար, ես որևէ ելույթ չեմ դասավորել որևէ մեկի համար: Սակայն սրանով տիկին Զոհրաբյանի ստերի շրջանակը չի սպառվել: Նա ստում է, թե մեր հանձնաժողովը հստակ թեմաներ է սահմանել լսումների համար: Հաստատված առանց հստակ թեմաների օրակարգը տեղադրվել է ԱԺ կայքում: Լսումներից օրեր առաջ օրակարգն ԱԺ կայքից անհետացավ: Լսումներից երկու օր առաջ ուղարկվեց նոր օրակարգ՝ թեմաներով, առանց հանձնաժողովի անդամների հաստատման: Կայքը չթարմացվեց նոր թեմատիկ օրակարգով»:

Կարապետյանը նշեց, որ պահանջել է օարակարգն ուղարկել լսումների համար գրանցված կազմակերպություններին, ինչը չի արվել. «Զոհրաբյանը ստում է, թե ՀԿ-ներին հորդորվել է գրանցվել միայն այն պարագայում, եթե օրակարգի վերաբերող ելույթներ պետք է ունենան: ՀԿ ներկայացուցիչներն առաջին անգամ թեմատիկ օրակարգը տեսել են ԱԺ նիստերի դահլիճում»:

Իմ քայլի պատգամավորը նշեց, որ այդ օրը խնդրել է Զոհրաբյանին իրեն ելույթի իրավունք տալ, սակայն դա չի արվել, դրա համար ինքն իր ելույթը կունենա հաջորդ նախագծի քննարկման ժամանակ:

 

 

Նույն շարքից