գլխավոր 

Ծառուկյանը մութը լուսավորելու համար Փաշինյանին փակ հանդիպման է հրավիրել

Դա մեզ համար մութ է: Տեսանք, որ Ադրբեջանն առանձին, մեր վարչապետն առանձին տարբեր հայտարարություններ արեցին: Դրա համար մենք հրավերք ենք կազմակերպել վարչապետին, խորհրդարանում փակ հանդիպում ունենալու համար: Մենք կհրավիրենք նաև Արցախի մեր պատգամավոր ընկերներին, որպեսզի հարցուպատասխան լինի, մեզ համար հասկանալի լինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջանորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման մասին:

Ինչ վերաբերում է Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, որ Արցախը մարզ համարողները պետք է ոտք չդնեն այնտեղ, Ծառուկյանը նշել է, որ Բալասանյանը լրիվ ճիշտ է ասում. «Ես ընդունում եմ դա: Մենք գիտենք, որ արդեն 28 տարի Արցախն առանձին Հանրապետություն է, որն ունի իր նախագահը, իր ԱԺ նախագահը, իր գործունեության ծրագիրը: Մեր ժողովրդի հիմնական պայքարը անկախ պետության համար է եղել, դա այդպես էլ պետք է լինի»:

 

Նույն շարքից