Սպայկա ընկերության աշխատակիցների ակցիան շարունակվում է, այս պահին նրանք Կենտրոնի դատարանի մոտից քայլերթով շարժվում են դեպի կառավարություն՝ այնտեղ շարունակելու իրենց ակցիան և հանդիպում պահանջելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը կալանավորվեց: Աշխատակիցները պահանջում են ազատ արձակել նրան:
Երբ համապատասխան մարմինները փորձում էին դատարանից տանել Ղազարյանին, բախում տեղի ունեցավ ակցիայի մասնակիցների և իրավապահների միջև, ինչի արդյունքում եղան բերման ենթարկվածներ, ովքեր արդեն ազատ են արձակվել: Նշվեց, որ ցուցարարներից մեկը տուժել է և հոսպիտալացվել: