Այսօր՝ ապրիլի 8-ին, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Քաղաքացու օր հաստատելու մասին նախագիծը, որի համաձայն ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը հայտարարվում է որպես տոն՝ Քաղաքացու օր: Նախագծին կողմ քվեարկեց 92 պատգամավոր, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 5:
Ազգային ժողովն առաջին ընթեցրմամբ ընդունեց նաև Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 103 կողմ ձայնով: