Հարավկորեացի պատգամավոր Լի Սոկ Կին դատապարտվել է 12 տարի ազատազրկման՝ պետական հեղաշրջում նախապատրասելու համար:
Բացի այդ, ազատ արձակվելուց հետո տաս տարիների ընթացքում նա չի կարողանա մասնակցել քվերակությանը, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով դատարանի այսօրվա որոշումը:
Ինչպես նշվում է, դատարանը նրան մեղավոր է ճանաչել գաղտնի կազմակերպության հետ համագործակցելու մեջ, որը պատրաստվում էր պաշտոնանկ անել սեուլյան կառավարությունը: Դրա նպատակն էր օգնել ԿԱԺՀ-ին՝ Կորեական թերակղզում ներ պատերազմի դեպքում:
Կազմակերպության հանդիպումներից մեկի ժամանակ, մասնավորապես, քննարկվել է Հարավային Կորեայում սպասվող ահաբեկչությունները, որոնց միջոցով դավադիրները մտադիր էին վնասել երկրի ենթակառուցվածքը: