Հասարակություն 

Գագիկ Ծառուկյանը՝ ԱԺ-ում տրանսգենդերի ելույթի մասին

Որպես Ծառուկյան, որպես ԲՀԿ ղեկավար, որպես հայ ընտանիքի հայր՝ ադաթով, ավանդույթով, դաստիարակությամբ, հավատքով, եկեղեցիով, դա մեզ համար աընդունելի է: Դա արատ է, դա պետք է թաքուն պահել, երբեք հնարավորություն ու թույլ չենք տալու դրան տարածվել կամ օրինական ուժ ստանալ:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Ազգային ժողովում տրանսգենդերի հայտնի ելույթի մասին:

Ծառուկյանի խոսքերով, դա հայի համար անընդունելի է:

Ինչ վերաբերում է վերոնշյալ համայնքի ներկայացուցիչների իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությանը, Ծառուկյանը նշեց, որ կարող են դիմել իրավապահներին, եթե իրավունքները խախտվում է, սակայն նոր օրենք ընդունելը բացառվում է:

«Մենք Նաիրա Զոհրաբյանի կողքին ենք: Որպես Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ՝ նա իրեն ճիշտ է պահել, թույլ է տվել ելույթ ունենալ, չնայած այն օրակարգում չի եղել: Եթե իրեն այլ կերպ պահեր, մեր կողքին չեր լինի»,-ասաց Ծառուկյանը:

 

Նույն շարքից