Օրենքի առաջ բոլորը հավասար են, իրավապահ մարմինները դա պետք է ապացուցեն: Սակայն այդ ընթացքում պետք չէ դադարեցնել արտահանումը, որովհետև դա մեծ վնաս կտա: Եթե մարդը մեղավոր է, պետք է պատասխան տա, սակայն առանց ապացուցելու իրավունք չունեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Սպայկա ընկերությայն շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, որ տնտեսական հեղափոխության գործում լուրջ անելիք ունեն դուխով գործարարները, Ծառուկյանն ասաց, որ ինքն իրեն դուխով գործարար չի համարում, ինքը գործարար չէ, սեփականատեր է:
Ծառուկյանը խոսեց նաև իր խմբակցության պատգամավոր, իր անվտանգության նախկին պետ Էդուարդ Բաբայանի դատավճռի մասին՝ հայտարարելով, որ վերջինս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, բողոքարկել է դատավճիռը ու վայր չի դնելու մանդատը: