Բարի օր Քաղաքականություն 

Ինչ էլ փոխվի-չփոխվի, ես եղել եմ, կամ, կմնամ. Գագիկ Ծառուկյան

analitik.am

Սամվել Կարապետյանը մեր ազգի ամենակարկառուն հերոսներից է, ում անունն Ադրբեջանը վախով էր լսում: Նա իր կյանքն է դրել, ոչ թե որոշ գեներալների նման հրամաններ տվել միայն կաբինետից: Նա մեր ազգի նվիրյալն է, փառք ու պատիվ նրան: Կարապետյանը երևի առողջական խնդիրներ ունի, սակայն հայտարարեց, որ ցանկացած պահի, եթե վտանգ լինի, ինքն իր համազգեստով կանգնած է լինելու: Նա ազգի հերոս է, կյանքը չի խնայել ազգի, Արցախի համար: Ապրիլյան քառօրյային էլ նա զինվորի կողքին է եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Արցախի ՊԲ արդեն նախկին փոխնախարար Սամվել Կարապետյանի մասին:

Ծառուկյանը խոսեց նաև Հայաստանունմ տեղի ունեցած փոփոխություններից հետո ծավալվող իրադարձությունների մասին՝ հայտարարելով, որ իրականություն պետք է դառնա այն ամենը, ինչը ժողովուրդը լսել է, ինչ մարդկանց խոստացել են. «Ժողովուրդը սպասում է ավելի լավ ապրելուն: Ժողովրդի ժպիտն ու փայլը պետք է պահպանվի: Մարդիկ պետք է կարողանան բարեկեցիկ ապրել, վարկերը փակել: Իսկ դրա համար անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն, ինչի համար ես արդեն ասել եմ, թե ինչ է պետք»:

Թե ինչպես է ազդել տեղի ունեցածն իր վրա ԲՀԿ առաաջնորդը նշել է, որ ինչպես ապրում էր, այդպես էլ ապրել է. «Ինչ էլ փոխվի-չփոխվի, ես եղել եմ, կամ, կմնամ: Իմ ուզածն այն է, որ իմ ժողովրդի վիճակը լավանա, գնացող ետ գա: Այսօր ոչ թե աշխատանք չկա, այլ չկա մասնագետ: Պետք է պայման ստեղծենք, որ գնացածները վերադառնան, պետք է ներդրումներ լինեն, իսկ դրա համար գումարներ պետք  է դրվեն»:

 

 

Նույն շարքից