Ես Նիկոլ Փաշինյանից դժգոհ չեմ, ես Նիկոլ Փաշինյանի թիմից եմ դժգոհ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայատարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ նշելով որ Նիկոլ Փաշինյանն ուզում է անել ինչ-որ բան, սակայն տարբեր ոլորտներում պետք է համապատասխան մարդիկ լինեն, ովքեր մատից փուշ կհանեն:
Ծառուկյանի խոսքերով, մենակ մարդը չի կարող բոլոր հարցերով զբաղվել, ամեն ոլորտում պետք է լինի փորձառու մարդ, որ կկարողանա Փաշինյանի ծրագրերն իրականացնել, սակայն դրա փոխարեն պրոբլեմներ են սարքում Փաշինյանի համար:
Այդ պրոբլեմներ սարքողները, ըստ ԲՀԿ առաջնորդի, Փաշինյանի թիմի 97 տոկոսն են: