Քաղաքական 

Հայաստանը դեռեւս Եվրոպային չի հասկացրել, թե նրանից հենց ինչ է սպասում. Նախկին վարչապետ

Հայաստանը դեռեւս Եվրոպային չի հասկացրել, թե նրանից հենց ինչ է սպասում: Այս մասի հայտարարել է ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ մեկնաբանելով Արեւելյան գործընկերության «Եվրոնեսթ» միջխորհրդարանական վեհաժողովի նիստի արդյունքները:


«Այդ հարցում պետք է հստակ լինել: Ենթադրենք, օրակարգում հազար հարց կա:նԴրանցից 680-ը վերաբերում են ՄՄ-ին, իսկ մնացածների շուրջ մենք պետք է աշխատենք Եվրոպայի հետ: Հայկական կողմը նման ցուցակ չի ներկայացրել, որպեսզի եվրոպացի գործընկերներն էլ հասկանան, թե Հայաստանն իրենցից ինչ է սպասում ու հենց իրենք ինչ կարող են ակնկալել»,-հայտարարել է Բագրատյանը:


Նա կարծում է, որ դա կարելի է համարել հայկական դիվանագիտության բացթողում:

Նույն շարքից