Հասարակություն 

Սպայկայի աշխատակիցների ակցիան ավարտվեց

Կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացնող Սպայկա ընկերության աշխատակիցները դադարեցրել են ակցիան:

Հիշեցնենք, որ ակցիան ընկերության աշխատակիցները սկսել էին Կենտրոնի դատարանի մոտ, որտեղ տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորման մասին որոշում կայացվեց: Այստեղ նաև բախում տեղի ունեցավ իրավապահների և ցուցարարների միջև, երբ վերջիններս փորձեցին թույլ չտալ ավտոմեքենայով տանել Ղազարյանին:

Ակցիայի մասնակիցները այն դադարեցրեցին միայն այսօր, սակայն որոշեցին շարունակել քայլերը, որոնց մասին ավելի ուշ մանրամասն կհայտնվի:

Նույն շարքից