Հասարակություն 

Վերջում կփորձեն համոզել, որ այբուբենը ստեղծել է պարոն Աշոտյանը. Իմ քայլի պատգամավոր

Այսօր առավոտից որոշ «մտահոգներ» և «մտահոգ» կայքեր սկսեցին տարածել, որ իմ ապրիլի 7֊ի շնորհավորական ուղերձը ես «գողացել» եմ Աշոտյանից։
Վաղը կտարածեն, որ բոլոր հայկական բառերի ու արտահայտությունների հեղինակը հենց Աշոտյանն է, իսկ վերջում «մտահոգ» դեմքով կփորձեն համոզել, որ այբուբենը ստեղծել է պարոն Աշոտյանը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Կարոն Սարուխանյանը:

Ավելի վաղ մի շարք կայքեր գրել էին, որ Սարուխանյանի ապրիլիյոթյան շնորհավորանքը բառ-բառ կրկնում է Արմեն Աշոտյանի շնորհավորական ուղերձը, որը եղել է տարիներ առաջ:

Նույն շարքից