Եվրոպական դատարանն այս երևույթին վերաբերում է որպես անձնական կյանքի հարգանքի խնդրի: Եվրոպական երկրներից հատուկենտներն են, որ սա ընդունել են ու այն թույլատրելը մասսայական բնույթ չի կրում: Ազատության եթերում հայտարարել է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ խոսելով այն մասին, թե ինչ կլինի, եթե Հայաստանում բարձրացվի նույնասեռականների ամուսնության հարցը:
«Մեզ մոտ Սահմանադրությամբ այս իրավունքը թույլատրված չէ, պետությունը սահմանադրորեն չի կարող ճանաչել այս իրավունքը և դրանից բխող այլ հարակից իրավունքները: Մարդիկ կարող են իրար հետ գտնվել ցանկացած հարաբերության մեջ, սակայն դրանից ծագող ամուսնությանը հատուկ հարաբերությունները սահմանադրորեն արգելված են, կամ թույլատրված չեն»,-ասել է նախարարը:
Հարցին՝ լավ է, դա թե՝ վատ, Զեյնալյանը գնահատականները չի տվել: