Հասարակություն 

Փաստորեն, սա՞ է «Նոր Հայաստանի» պատմության հաջորդ էջն ու կերտողը, և միթե՞ մենք բոլորս սա ենք ցանկանում տեսնել մեր շրջապատում

«ՍԹԱՓՎԵ՛Ք, ԷՍ ՈՒ՞Ր ԵՆՔ ՀԱՍԵԼ...

Սթափվե՛ք շատ սիրելի մեր հայրենակիցներ՝ բանիմաց, կշռադատող, վերլուծող, հայեցի մտածող հայրենակիցներ...

Դեռ մեկ տարի առաջ՝ «թավշյա հեղափոխության» օրերին, փողոց դուրս եկած՝ նախկիններից դժգոհ և խորը հիասթափված, մեր հայրենակիցներն, իրենց ամենավատ երազում անգամ չէին պատկերացնի, թե ինչ հանգրվանի են գալու «դմբ-դմբ-հու» գոռալու և քայլելու ավարտին, չէին պատկերացնում թե ականջահաճո մեղադրանքներն ու լոզունգները ում և ինչի համար էին հնչեցվում: Եվ ահա, այսօր մենք ազգովի ականատես ենք լինում ՀՀ Ազգային ժողովի բարձր ամբիոնից ելույթ ունեցող տրանսգենդեր երևույթի, ով հայտարարում է, որ իրենք պատմություն են կերտում...

Չմեկնաբանելով այդ անձի ելույթում հնչեցված մտքերն ու ցանկություն չունենալով խախտել ցանկացած անձի ազատ արտահայտվելու իրավունքը, մեր կազմակերպությունը ցանկանում է լսել յուրաքանչյուրի կարծիքն ու արձագանքն այս խայտառակության մասին, ուստի հարց.

Փաստորեն, սա՞ է «Նոր Հայաստանի» պատմության հաջորդ էջն ու կերտողը, և միթե՞ մենք բոլորս սա ենք ցանկանում տեսնել մեր շրջապատում.

Սթափվե՛ք սիրելի հայրենակիցներ, վեր կանգնեք բոլոր այն չարամիտ, չարանենգ ու բարոյական կործանման տանող ուղիներից, որոնք այսօր հեղեղել են մեր հանրության միտքն ու «չար ուժերի» միջոցով փորձում են հարվածել Հայի ամենասուրբ արժեքին՝ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՈՒ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹԱՅՆԸ:

Կոչ ենք անում համախմբվել հայազգի գաղափարների շուրջ, հիշել մեր դարավոր պատմության փառահեղ հաղթանակներն ու դրանցում իրենց յուրովի դերակատարումն ունեցած՝ Հայ տղամարդուն և Հայ կնոջը, ովքեր մեր գիտակցությունում դրսևորված են առանձին կերպարներով և նրանց հավասար լինելու իրավունքը միշտ արտահայտվել է բացառապես ԸՆՏԱՆԻՔՈՒՄ, որպես ամուսիններ, իսկ Հայ կինը մշտապես հպարտությամբ է արտահայտվել իր կողակից տղամարդու կերպարին և երբևէ չի մտածել լինել վերջինիս դերում կամ փոխարեն:

Հարգելի հայրենակիցներ էս ու՞ր ենք հասել, որ մեր երկրի պատմություն կերտողներն ու դրա կրողները տրանսգենդերը և լգբտ համայնքի այլ ներկայացուցիչներն են դառնում»:

«Հանրային Շահերի Ազգային Կենտրոն» իրավունքների պաշտպանություն ՀԿ

Նույն շարքից