Ես չեմ կարծում, թե որևէ ընկերություն կարող է Հայաստանի քաղաքացու, գյուղացու կամ կառավարության հետ շանտաժով խոսել, դա շատ վատ գործելակերպ է: Ցանկացած ընկերություն էլ կարող է ասել, որ գյուղացու նկատմամբ այս կանի, այն կանի, եթե ասում ենք, որ հարկերը պետք է վճարել, դա ինչ խոսակցության ձև է:
Այս մասին լրագրողներ հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այսօր՝ ապրիլի 8-ին վարչապետը խորհրդարանում փակ հանդիպում է ունեցել ԱԺ Իմ քայլը խմբակցության հետ: