Հասարակություն 

Սերժ Սարգսյանին և Մանվել Գրիգորյանին մեծարող ԵԿՄ-ն այս անգամ էլ հոտնկայս խմել է Փաշինյանի կենացը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ համագումարից հետո նորընտիր վարչությունը հավաքվել է Ջրվեժում վերջերս բացված «Ռոյալ Երևան» ռեստորանում` «մի կտոր հաց ուտելու»: Մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը, 2 ժամ մնացել:

Սերժ Սարգսյանին և Մանվել Գրիգորյանին մեծարող ԵԿՄ-ն այս անգամ էլ հոտնկայս խմել է երկրի գերագույն գլխավոր նոր հրամանատարի կենացը, չնայած Նիկոլ Փաշինյանն այս պահին գերագույն գլխավոր հրամանատար չէ։

Սահմանադրության 155 հոդվածի համաձայն` խաղաղ ժամանակ երկրում գերագույն գլխավոր հրամանատար չկա` բարձրագույն զինվորական պաշտոնը ԶՈւ գլխավոր շտաբի պետինն է, վարչապետը գերագույն հրամանատար է միայն պատերազմի ժամանակ։

«Շատ լավ մթնոլորտ էր, վարչապետը մեծարեց ԵԿՄ-ին, Սասունին, ասաց` Մանվելի հետ էլ որևէ խնդիր չունի»: Միջոցառմանը ներկա է եղել նաև Դավիթ Տոնոյանը: Ի դեպ, 25 հոգանոց վարչությունում շատ են Լեդի Հակոբի՝ «Ոգու փորձություն» երբեմնի կազմակերպության անդամները»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից