Հասարակություն 

Ինչու Արարատ Միրզոյանը դեռ չի տեղափոխվել կառավարական ամառանոց. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանը, ամենայն հավանականությամբ, մինչև ամառ կտեղափոխվի կառավարական ամառանոց։ Այս մասին մեր լրագրողին ասել է նրա խորհրդական Վահան Կոստանյանը։ Թե ինչու է ձգձգվում ԱԺ նախագահի տեղափոխությունը, հատկապես, որ ամիսներ առաջ նա տեղեկացրեց իր անվտանգության հետ կապված խնդիրների մասին ու դրանով բացատրեց կառավարական ամառանոց տեղափոխվելու հեռանկարը, Կոստանյանը չպատասխանեց։

Հարցին՝ «ռեմոնտի» գործընթա՞ցն է երկար տևում, խորհրդականն ասաց, թե չունի հարցի պատասխանը։ Որոշ տեղեկություններով, Միրզոյանի ընտանիքը կբնակվի ՍԴ նախկին նախագահ, այժմ ԲԴԽ ղեկավար Գագիկ Հարությունյանի ապրած տանը։

Ամառանոցում այս պահին միայն Փաշինյանի և Վանեցյանի ընտանիքներն են ապրում»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից