Լիբիայի մայրաքաղաքում թշնամական ուժերի միջև բախման արդյունքում զոհերի թիվը հասել է 50-ի: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ նշելով, որ բախումը եղել է Տրիպոլիում վերահսկողություն հաստատելու համար:
Զոհերի թվում կան խաղաղ բնակիչներ:
Մոտ 3,4 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները կամ արգելափակված են եղել և չեն կարողացել ստանալ փրկարարների օգնությունը: Գործակալության տեղեկություններով, երկու բժիշկներ, ովքեր փորձել են օգնել վիրավորներին, սպանվել են:
Ապրիլի 8-ին Լիբիական ազգային բանակը՝ ֆելդմարշալ Հալիֆա Հաֆթարի գլխավորությամբ հրթիռային հարված էր հասցրել Տրիպոլիի գործող օդանավակայանին:
Ավելի վաղ հայտնվում էր 32 զոհի և մոտ 150 վիրավորի մասին:
Հաֆթարը Տրիպոլիի վրա հարձակումը սկսեց ապրիլի 4-ին: