Հասարակություն գլխավոր 

Ձգված կանգնեք, վարչապետն է մտնում. Նիկոլ Փաշինյանը նկատողություն արեց մաքսատան աշխատակցին

Այսօր՝ ապրիլի 9-ին, վաղ առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Նորագավիթի մաքսատուն՝ ծանոթանալու տիրող իրավիճակին:

Հենց սկզբից վարչապետը սկսեց նկատողություններ անել նախ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ հայտարարելով, որ պետք է աշխատակիցների պարգևավճարներից պահումներ անել և կարգի բերել տարածքը. «Սա խայտառակ կեղտոն տարածք է: Սա անթույլատրելի վերաբերմունք է: Հիմա պարգևավճարներից կպակասեցնեք և այստեղ կարգին վիճակի կբերեք»:

Ապա հասավ նաև աշխատակիցների հերթը. «Ձգված կանգնեք: Որ վարչապետը մտնում է, պետք է ձգված կանգնել, սենց արած (ցույց տվեց, թե ինչպես) չեն կանգնում: Ով այս սենյակում աշխատում է, ոչ մեկ չաշխատի, ոչ մեկ, բոլորը հեռացվեն աշխատանքից: Դրանց կանգնելու ձևը, ոնցոր քուչում լինեն, լավ ա չեն պպզել»,-հայտարարեց վարչապետը հերթական սենյակ մտնելուց հետո:

 

 

Նույն շարքից