Բարի օր Քաղաքականություն 

Այդ սենյակում մի մարդ չմնա, աշխատանքից ազատել բոլորին. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Ոնց կարա մարդ ամեն օր մտնի իր աշխատասենյակ ու տեսնի դրոշը կեղտոտ գցած է անկյունում, այդ մարդն ինչպես է կարող է ուսադիրներ կրել Հայաստանում: Այդ սենյակում մի մարդ չմնա, աշխատանքից ազատել բոլորին՝ անուն ազգանուններով կհետևեք: Այս մասին Նորագավիթի մաքսատանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մաքսատան սենյակներից մեկում տեսնելով տիրող իրավիճակը:

Լրագրողների հարցին, թե հնարավոր չէ արդյո՞ք նկատողություններով հարցը փակել, վարչապետը բացասական պատասխան տվեց՝ նշելով՝ եթե դրոշի հետ կապված չլիներ հարցը, հնարավոր կլիներ:

Վարչապետը նաև կարգադրեց կարգի բերել ամբողջ մաքսատունը՝ մաքրությունը պատշաճ վիճակում պահել, անել գծանշումները և այլն:

Վարչապետ Փաշինյանը ծանոթանում է ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացին՝ սկզբից մինչև վերջ՝ հետևելով վարորդներից մեկի գործողություններին:

 

Նույն շարքից