ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նորագավիթի մաքսատուն աշխատանքային այցի ժամանակ մանրամասն ծանոթացավ ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացին՝ սկզբից մինչև վերջ հետևելով վարորդներից մեկի գործողություններին՝ հասկանալու ու ֆիքսելու համար, թե քանի րոպեում ավտոմեքենան պետք է մաքսազերծվի:
Մաքսատանը գտնվելու ընթաքում վարչապետ Փաշինյանին հայտնեցին, որ պետհամարանիշների տրամադրման հետ խնդիրներ կան՝ ոստիկանությունից ասում են, որ «ժեշտ» չկա: Հենց մաքսատնից վարչապետը զանգահարեց Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին՝ հասկանալու համար թե ինչ խնդիր է: Ոստիկանապետը նշեց, թե իրենք կանխատեսել էին, որ ԵՏՄ փոփոխություններով պայմանավորված ավտոմեքենաների ներկրման ծավալների աճ է լինելու, սակայն այդ աճը գերազանցել է կանխատեսումը, դրա համար դժվարություններ են առաջացել, սակայն անհրաժեշտ թիթեղն արդեն Փոթիում է և գալիս է Հայաստան. «Թիթիեղը Փոթիում է, գալիս է Երևան: Крепитесь, запад нам поможет»,-ասած վարչապետը:
Փաշինյանն արձանագրեց, որ ավտոմեքենաների մասքազերծումը պետք է լինի 20 րոպեում: