Հիմա դուք ձեր վրա որևէ ճնշում զգո՞ւմ եք, զգացե՞լ եք, կամ մտածում եք, որ կզգա՞ք: Կա՞ մարդ, ով մտածում է, թե Հայաստանում, որտեղ ես վարչապետ եմ, մամուլի նկատմամբ կարող է ճնշում լինել: Անկեղծ ասեք, մտածո՞ւմ եք, թե՝ ոչ: Այս մասին Նորագավիթի մաքսատանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ֆեյքերի դեմ պայքարի և այն տեսակետի մասին, թե դա կարող է հանգեցնել լրատվամիջոցների նկատմամբ ճնշմանը:
Վարչապետ Փաշինյանը նշեց, որ իր խոսքը վերաբերել է բռնություն, ատելություն քարոզելուն. «Բա մեր հանրահավաքի օրը «դուխով» սիմվոլներով էջն ասում է՝ դանակները վերցրեք Հանրապետականներին սպանեք: Եթե այդ օրը ՀՀԿ-ականներիվ մեկին դանակով քերծեին, կարո՞ղ էինք ապացուցել, որ մենք չենք կազմակերպել: Թողնենք անարձագանք»,-նշեց վարչապետը: