Ես ինչքան հասկացա, Հանրապետական կուսակցության ինչ-որ ներկայացուցիչներ, հիմա շատ ակտիվ այդ թեման քննարկում են և իշխանության առաջ հարց են դնում, թե ինչ է կատարվում: Ես ուզում եմ ասել, որ 2015 թվականին Հայաստանի՝ պահպանողական, ընտանեկան արժեքների, ավանդական արժեքների պահապան իշխանությունը՝ ինչպես իրենք են իրենց անվանում, ՀՀ քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել է և նրան տվել է ՀՀ քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիրը: Ընդ որում, սեռն անձնագրում գրել է արական: Հիմա ՀՀԿ-ակաների շարքում ընդունված բան է, որ արական սեռի ներկայացուցչի անունը Լիլի՞թ է: Այդ ինչ հարցեր են դնում: Այն պահին, երբ ՀՀԿ-ական իշխանությունն այդ մարդուն տվել է այդ անձնագիրը՝ սեռն արական, նրան ընդգրկել է ընտրական ցուցակների մեջ, նրան օժտել է ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով և պարտականությունենրով՝ առանց բացառությանը: Այսօր՝ ապրիլի 9-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Ազգային ժողովում տրանսգենդերի ելույթի մասին:
«Ես որ նրանց ասում էի՝ դուք գեյ ակտիվիստ եք,նրանք չէին հավատում: Նրանք այդ կարգավիճակից չեն կարող խուսափել: Այդ ո՞ւմ են եկել, ինչի մեջ են մեղադրում: ԲՀԿ-ն ինչի՞ց է բողոքում: Ես պետական պահպանության ծառայությունից գրավոր բացատրություն եմ պահանջել և ինձ տվել են փաստաթուղթ, որ Նաիրա Զոհրաբյանն է ստորագրել ցուցակը»,-ասաց վարչապետը: