Այսօր՝ ապրիլի 9-ին, խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջութամբ ընդունեց Հայաստանում Քաղաքացու օր հաստատելու մասին նախագիծը:
Նախագծին կյողմ քվերակեց 97 պատգամավոր, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 6:
Նախագծով Քաղաքացու օրը նշվելու է ապրիլի վերջին շաբաթ օրը: Իսկ այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես ՀՀ քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը:
Նախաձեռնությունը պայմանավորված է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններով, որոնց արդյունքում տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա հեղափոխություն:
Հիմա օրենքը պետք է հաստատվի նախագահի կողմից, ինչից հետո կմտնի ուժի մեջ: