Այսօր՝ ապրիլի 9-ին, Ազգային ժողովը երկրորդ ընթեցրմամբ և ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 107 կողմ ձայնով:
Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը տեղեկացրել է8, որ նախագծի նպատակը սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման բազայի վերանայումն է: Ընդունված նախագծով առաջարկվում է սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խորանարդ մետրը, փոխարինել 1 տոննայով՝ զուգահեռաբար վերահաշվարկելով նաեւ ակցիզային հարկի դրույքաչափը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է չափման միավորը վերանայել՝ հիմք ընդունելով սեղմված բնական գազի 1 խորանարդ մետրի եւ 1 կիլոգրամի փոխհարաբերակցության՝ տեսությամբ ու գիտականորեն ընդունվող մեծությունը (1խմ = 0.717կգ): Այս պարագայում 1 տոննա սեղմված բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափին համապատասխանող հաշվարկային մեծությունը կկազմի շուրջ 34867 դրամ, իսկ նախագծով առաջարկվում է դրույքաչափը սահմանել մի փոքր ավելի ցածր մակարդակում՝ 1 տոննայի հաշվով 34000 դրամ: Այժմ 1000 մ3-ն արժի 25000 դրամ:
Նշվել է, որ փոփոխությամբ նախատեսվում է պաշտպանել տրանսպորտային միջոցը սեղմված գազով շահագործող քաղաքացիների շահերն ու բարձրացնել ոլորտում իրականացվող հարկային վարչարարության արդյունավետությունը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արգիշտի Մեխակյանը հարակից զեկույցում ներկայացրել էր հանձնաժողովի դրական եզրակացությունը: