Հռոմի Ֆրանցիսկոս պապը առաջիկա օրերին նոր անձնագիր կստանա: Այս մասին հայտարարել է Արգենտինայի ՆԳ ու տրանսպորտի նախարար Ֆլորենսիո Ռանդասսոն:
Ինչպես հաղորդվում է, Հռոմի պապը նոր անձնագիր ստանալու համար փաստաթղթեր է ներկայացրել, քանի որ նրա հին անձնագրի վավերականության ժամկետն ավարտվում է: «Առաջիկա օրերին նա դրանք կստանա ըստ իր բնակավայրի՝ Վատիկանի»,-պարզանաբել է արգենտինացի նախարարը, հաղորդում է ՈւՆՆ-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները:
Ըստ նրա՝ Պապը դիմել է Վատիկանում Արգենտինայի դեսպանին՝ խնդրելով փաստաթղթեր ձեւավորել ու բացատրելով, որ «ցանկանում է աշխարհով մեկ ճանապարհորդել որպես արգենտինացի»: Ըստ որում, նա դեսպանին խնդրել է իրեն որեւէ արտոնություն չտրամադրել:
Նա փաստաթղթերի ձեւակերպման ընթացակարգն անցել է այնպես, ինչպես մյուս արգենտինացիները: