Այսօր՝ ապրիլի 9-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես պետք է նշել Քաղաքացու օրը և ադրյո՞ք այն նաև այն քաղաքացիների օրն է, ովքեր անցած տարի, այսպես ասած, մերժվեցին, ասաց, որ վերջիններս պետք է որոշեն՝ իրենց օրն է, թե՝ ոչ. «Թող իրենք որոշեն՝ քաղաքացի են, թե՝ ոչ: Եթե քաղաքացի են, իրենց տոնն էլ է, եթե ոչ՝ ոչ: Ինչ վերաբերում է նշելուն, քաղաքացին պետք է դա որոշի: Կարող է մեկը որոշում է, ոնցոր անցած տարի, մանղալը հանում է Մաշտոցի պողոտայում դնում է, խորոված է անում»:
Վարչապետը նշել է, որ կարող է միանալ, եթե մանղալով խորոված անող լինի:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քաղաքացու օր հաստատելու մասին նախագիծը, այն նշվելու է ապրիլի վերջին շաբաթ օրը: