Մեր համզոմամբ Նաիրա Զոհրաբյանը բարեխղճորեն է կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքին համապատասխան: Այդ իմասով մենք հիմք չենք տեսնում նրա կարգավիճակը վերանայելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ ԲՀԿ-ն պետք է մտածի՝ արդյո՞ք Մարդու իրավունքների հանձնաժողովի իրենց թեկնածուն մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ է և ինքն ընդհանրապես համապատասխանո՞ւմ է այդ հանձնաժողովի նախագահ լինելու համար անհրաժեշտ նվազագույն չափանիշներին:
«Մենք խմբակցության կողմից գտնում ենք, որ Զոհրաբյանի կողմից ո՛չ պատգամավորի վարքագծի էթիկայի կանոնների, ո՛չ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի, ոչ էլ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթի խախտում չի եղել»,-հավելեց պատգամավորը:
Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ Զոհրաբյանն իր կամքով վայր դնի լիազորությունները, Պետրոսյանը նշեց, որ ամեն մարդն ինքն է որոշում, բայց նման բան չկա, հիմքեր չկան: