Ռուսաստանում ազատ է արձակվել քրեական աշխարհի ամենաազդեցիկ օրենքով գողերից մեկը՝ Տարիել Օնիանին, ով ավելի հայտնի է Տարո անունով:
Հիմա Տարոյի ճակատագիրը պետք է որոշեն իրավապահները: Ենթադրվում է, որ նա արտաքսվելու է Ռուսաստանից՝ համաձայն ՌԴ ՆԳՆ-ի կողմից 2018 թվականին ստորագրված որոշման:
Օրենքով գողն իր պատիժը կրում էր «Սև դելֆին» անունով հայտնի ՔԿՀ-ում՝ շորթման և մարդ առևանգելու մեղադրանքով: