Հասարակություն 

Դավիթ Սանասարյանը չի ասում՝ հարցաքննվե՞լ է ԱԱԾ-ում, թե՝ ոչ

ՊՎԾ աշխատակիցը, ում նկատմամբ խափանման միջոցն օրեր առաջ փոխվել էր, աշխատանքի չի հաճախում, նա աշխատանքից չի ազատվել, նրա նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ծառայության պետ դավիթ Սանասարյանը:

Սանասարյանը  չի պատասխանել՝ գործով հարցաքննվել է, թե ոչ:

Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացի վերահսկողական վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը, որը ձերբակալվել էր Ազգային անվտանգության ծառայության կողմից, այնուհետև՝ կալանավորվել, ազատ էր արձակվել ապրիլի 4-ին:

Aysor.am-ի տեղեկություններով, Գևորգ Խաչատրյանը գործարքի է գնացել նախաքննական մարմնի մարմնի հետ, ընդունել, որ կատարվել են անօրինական գործողություններ և պատմել, որ գործել են Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գիտությամբ:

Բուժհիմնարկներին դիալիզի սարքեր մատակարորող «Ֆրիզանյուզ» ընկերության ղեկավարը հայտարարել էր, որ Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցները ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի գիտությամբ մի շարք փոփոխություններ են մտցրել գնումների գործընթացում, որի արդյունքում մրցույթում հաղթել է կահույք ներկրող «Զորաշեն» ընկերությունը, որը, ըստ տեղեկությունների, վերահասկողության ծառայության աշխատակիցների հետ է կապված: Այդ հայտարարության հիման վրա Առողջապահության նախարարը նյութեր էր ուղարկել ԱԱԾ:

Գործով ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էին Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և նույն վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը:

 

Նույն շարքից