Նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի առումով մեր տեսլականը միտված է նրան, ինչի մասին խոսեց ՀՀ պաշտպանության նախարարը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ խոսելով Դավիթ Տոնոյանի հայտարարության մասին, որ անհրաժեշտության դեպքում գործողություններ կձեռնարկվեն հակառակորդի տարածքում:
Բալայանը նշեց, որ Տոնոյանի հայտարոարությունը որպես ագրեսիա ընկալելը միամտություն է. «Վարչապետը ևս ասել է, որ մենք կարող ենք խաղաղությունը պարտադրել: Պաշտպանության նախարարի հայտարարությունը հենց միտված է դրան»:
«Ամբողջ հասարակությունը պետք է ընկալի, որ խաղաղությունը որևէ մեկը նվեր չի տվել Հայաստանին: Այսօրվա հարաբերական անդորրը պարտադրված է հակառակորդին: Եթե հակառակորդը նորից փորձի սանձազերծել, մենք նորից խաղաղություն ենք պարտադրելու, որի միջոցները տարբեր են՝ ռազմական, դիվանագիտական և անձնական շփումներ»,-նշել է Բալայանը:
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի հայտարարություններին, որոնցով Բաքուն «ահաբեկիչ» է անվանել Տոնոյանին, Բալայանը ասել է, որ մտահոգություններ չունի այդ մասով. Ամբողջ աշխարհն արդեն գիտի, որ Ադրբեջանը ներքին սպառման համար, իրենց հասարակության ականջին հաճո հայտարարություներ է անում: Որևիցե խնդրիր չեմ տեսնում: Ահաբեկչությունը հստակ սահմանված է, թե որն է: Պաշտպանության նախարարության ասածներից որևէ մեկը չի կարող որակավորվել որպես ահաբեկչական: