Հասարակություն 

Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաքում բացվել է 1-ին հայկական եկեղեցին

Ապրլիլի 6-ին Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում բացվել է առաջին հայկական եկեղեցին: Հայ առաքելական Սուրբ Խաչ եկեղեցու առաջին պատարագը մատուցել է Իրաքի հայոց թեմի առաջնորդ Ավագ Ասատրյանը:

Սուրբ Խաչ եկեղեցու բացմանը մասնակցել են Իրաքյան Քուրդիստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Իրաքյան Քուրդստանի կառավարությունը եկեղեցու կառուցման համար հատկացրել է 1 միլիոն 845 հազար դոլար:

Ներկայում Հյուսիսային Իրաքի քրդական շրջանում 5 հայկական եկեղեցի կա, որոնցից 4-ը՝ Դուհոկ նահանգում: Քրդական ինքնավար շրջանում մոտ 600 հայ ընտանիք է ապրում, որոնցից 490-ը` Դուհոկում, իսկ 110-ը` Էրբիլում:

Իրաքյան Քուրդստանի կառավարության մամուլի խոսնակ Սեֆին Դիզային նշել է, որ այս եկեղեցու բացումը որպես անկյունաքար է ծառայում երկրամասի տարբեր կրոնական և էթնիկ խմբերի միասնաբար ապրելու համար:

Դիզայիի հավաստմամբ` եկեղեցու բացումը քաղաքական որոշում չի եղել:

ermenihaber.am

Նույն շարքից