Հասարակություն 

Ի՞նչ է նշանակում, երբ վերադասը (էլ չեմ ասում՝ վարչապետը) ասում է՝ «դիմումդ գրի». Մելիքյան

«ԴԻՄՈՒՄԴ ԳՐԻ»-Ի ՄԱՍԻՆ

Մեր աշխատանքային իրավունքում դեռ խորհրդային տարիներից մի «խեղված» պրակտիկա է մնացել՝ «դիմումը գրելու» ցուցումը։ Մի անգամ մի ամերիկյան պրոֆեսորի երկար փորձում էի բացատրել, թե դա ինչ է։

Ի՞նչ է «դիմումը գրելը»։ Դա աշխատողի կամարտահայտությունն է՝ դադարեցնելու աշխատանքային հարաբերությունները։ Այլ կերպ՝ աշխատողի ցանկությունն է աշխատանքից դուրս գալու մասին։

Հիմա, ի՞նչ է նշանակում, երբ վերադասը (էլ չեմ ասում՝ վարչապետը) ասում է՝ «դիմումդ գրի»։ Ըստ էության նշանակում է՝ ցանկացիր դուրս գալ աշխատանքից։ Նույնն է թե՝ «ես ցանկանում եմ, որ դու ցանկանաս աշխատանքից դուրս գալ»։ Էղա՞վ։ Չեղավ։

Բա ինչու՞ ենք խթանում «խեղված» իրավական մշակույթ։

ՀԴ. [համենայն դեպս]

Ռուբեն Մելիքյան

Նույն շարքից