Երևանում այցով գտնվող Չեխիայի Պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարը ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով Ադրբեջանում չեխական ռազմական տեխնիկայի հայտնվելու մասին, նշել է, որ այն այնտեղ հայտնվել է երրորդ երկրից: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:
Չեխ նախարարը նաև նշել է, որ Պրահան խստորեն պահպանում է էմբարգոն և զենք չի վաճառում ԼՂ հակամարտության կողմերի. «Հաուբիցների մատակարարումը չի եղել Չեխիայի կողմից»:
Չեխ պաշտոնյայի խոսքերով, չեխական ընկերությունները, որոնք զբաղվում են զենքի արտադրությամբ, դիմել են Բաքվին զենք վաճառելու հարցով, սակայն կառավարությունը մերժել է դիմումները: